ՌԴ-ն մշտապես հանդես է եկել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու օգտին. Պուտին
Ռուսաստանը մշտապես հանդես է եկել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու օգտին: Այս մասին գրում է Tacc-ը՝ հղում տալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կատարած հայատարարությանը:
«Մենք մշտապես ասել ենք, որ պետք է կարգավորել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, իյչպես նաև ասել ենք, որ առևտրի, տնտեսական փոխգործակցության ոլորտում ցանկացած սահմանափակում բոլորին է վնաս հասցնում»,- ասել է Պուտինը լրագրողների հետ զրույցի ժամանակ:
Պուտինը նաև ընդգծել է, որ պատժամիջոցների հարցում Ռուսաստանն «իր առջև նպատակ չի դնում ինչ-որ սահմանափակումներ հանել:
«Մենք չենք դրանք սահմանել եւ մենք չպետք է դա լուծենք: Դա պետք է լուծեն ԱՄՆ-ի և Արևմտյան Եվրոպայի մեր գործընկերները»,- հավելել է նա: