Պուտինը գաղտնիացրել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության մասին տեղեկությունները
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտրինը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ այսուհետ պետական գաղտնիք են համարվելու այլ պետությունների հետ Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության մասին տվյալները: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Հրամանագրում ասվում է, որ նմանատիպ տեղեկությունների վաղաժամ տարածումը կարող է վտանգ ներկայացնել պետության անվտանգությանը:
Մարտ ամսին նախագահ Պուտինը հայտնել էր, որ եվրոպական երկրների հետ Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը գործնականում ձախողված է, և որ չի պատասխանում ո՛չ ռուսական, ո՛չ եվրոպական հետաքրքրություններին: Նա հույս էր հայտնել, որ դա ժամանակավոր երևույթ է:
Վլադիմիր Պուտինի խոսքով՝ 2015 թ.-ին ռուսական ռազմամթերքը ներկայացվել է աշխարհի 58 երկրում, իսկ ընդհանուր առմամբ այս բնագավառում Ռուսաստանի գործընկեր-երկրների թիվը անցնում է 100-ը: Նույն թվականին ռուսական ռազմամթերքի արտահանումը կազմել է 14.5 միլիարդ դոլար: