Քիմը բարկացել է Քանյե Ուեսթի վրա և տեղափոխվել մոր տուն
Քանյե Ուեսթն ու Քիմ Քարդաշյանը ծանր ժամանակներ են ապրում: Հազիվ էր Քիմն ուշքի եկել Փարիզում իր հետ տեղի ունեցած կողոպուտից, ինչ նրա ամուսինը հայտնվել է հիվանդանոցում: Այս մասին գրում է Spletnik.ru-ն: Արևմտյան լրատվամիջոցներին հաջողվել է պարզել դեպքի մանրամասները:
Պարզվում է, ռեալիթի-շոուի աստղն ու ռեփերը վերջին շրջանում հաճախ էին կռվում: Քարդաշյանը սկսել էր նյարդայնանալ ամուսնու հիստերիայից: Հայտնի է դարձել, որ Քիմն այժմ երեխաների հետ ապրում է ոչ Բել Էյրում գտնվող առանձնատանը, այլ իր մոր՝ Քրիս Ջենների տանը Հիդեն Հիլսում:
Լրագրողները չգիտեն այն հարցի պատասխանը, թե որտեղ էր Քանյե Ուեսթը լինում համերգների միջև դադարների ժամանակ, սակայն հավաստիացնում են, որ կինը բարկացած է նրա վրա: Զույգի ընկերների խոսքով՝ Քարդաշյանը կարծում է, որ Քանյեն բավականաչափ ժամանակ ուներ հիստերիային վերջ տալու և իրեն մարդավարի պահելու համար: