«Mannequin Challenge» Սպիտակ տանը՝ հայտնիների մասնակցությամբ (տեսանյութ)
Հեռուստահաղորդավարուհի Էլեն ԴեՋեներեսը, ում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պարգևատրել է Ազատության մեդալով, Սպիտակ տանը «Mannequin Challenge» է կազմակերպել արարողության բազմաթիվ հյուրերի մասնակցությամբ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Vanity Fair»-ին:
Տեսանյութը, որում հայտնի մարդիկ «սառած» կանգնում են նախագահական քարտուղարությունում, ԴեՋեներեսը հրապարակել է թվիթթերյան իր էջում:
Մանեքենների դերն են տարել մշակույթի հայտնի գործիչները, այդ թվում՝ Ռոբերտ դե Նիրոն, Թոմ Հենքսը, Դայանա Ռոսսը, Մայքլ Ջորդանը:
I'm in. pic.twitter.com/oU344pnYsH
— Ellen DeGeneres (@TheEllenShow) 22 ноября 2016 г.