Սպասվում է Դալայ Լամայի և Թրամփի հանդիպումը
Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ Լաման հույս ունի, որ կհանդիպի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին անմիջապես նրա` հունվար ամսին կայանալիք երդմնակալության արարողությունից հետո:
«Ես կարծում եմ, որ կան որոշակի խնդիրներ` կապված Միացյալ Նահանգների այցի հետ, այնպես որ ես կգնամ այնտեղ` հանդիպելու նորընտիր նախագահի հետ»,- հոգևոր առաջնորդի խոսքերը փոխանցում է Reuters-ը:
Հարկ է նշել, որ ԱՄՆ ներկայիս նախագահ Բարաք Օբաման չորս անգամ է հանդիպել Դալայ Լամայի հետ: