Ամերիկացիները Թրամփին խորհուրդ են տվել հրաժարվել թվիթթերյան անձնական էջից
Համաձայն ամերիկյան համալսարանի կատարած հարցման արդյունքների` հարցվածների 59 տոկոսը կարծում է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պետք է փակի իր թվիթթերյան անձնական էջը, որը վերջինիս հաղորդակցման հիմնական միջոցն է: Այս մասին հաղորդում է CNN- ը:
Հարցման այդպիսի արդյունքների պատճառներից մեկն կարող է լինել Թրամփի քննադատական վերաբերմունքը, որը նա դրսևորել էր անցած շաբաթվա վերջին դերասանների հանդեպ:
Միևնույն ժամանակ նույն հարցմանը մասնակցածների 35 տոկոսը հայտարարել է, որ հանրապետականը պետք է շարունակի օգտվել իր միկրոբլոգից:
Այդ նույն հարցման մասնակիցների 59%-ը նշել է, որ իրենք լավատեսորեն են մոտենում Թրամփի նախագահության չորս տարիներին, իսկ 37% -ը չեն ակնկալում բարելավումներ:
Բացի այդ, 40% -ը պատասխանել է, որ իրենք ակնկալում է Թրամփի կառավարությունից «անձնական ֆինանսական վիճակի» բարելավում, հակառակ տեսակետն է արտահայտելում 23% -ը: