Հույներն ի՞նչ են շատ օգտագործում ուտեստներ պատրաստելիս
Հունական խոհանոցում գերազանցում են համեմունքները: Հույներն իրենց ուտելիքում ավելի հաճախ են համեմունքներ օգտագործում, քան որևէ այլ ազգ Եվրոպայում: Այդուհանդերձ հունական խոհանոցը կծու չի համարվում: Հունական խոհանոցի մեկ այլ յուրահատկությունը դա ձիթապտղի յուղի առատ օգտագործումն է:
Հույների հպարտությունը պանիրն է: Հունաստանում արտադրվում է մոտ 50 տեսակի պանիր: Հույներն աշխարհում ամենաշատ պանիր օգտագործողներն են՝ տարեկան 25կգ-ից ավել՝ մեկ մարդու հաշվարկով: Հունաստանում շատ է տարածված նաև միսը: Նախապատվությունը տրվում է խոզի, ոչխարի և այծի մսին: Ամենահայտնի խորտիկներից են պաստիցիոն, ինչպես նաև մուսական, որը պատրաստվում է մսից և ավանդական բանջարեղենից: Տարածված է նաև ձուկը, փափկամորթները և այլ ծովամթերքներ: