Ինչպես է ծագել հնագույն Կարսի անունը
Կարս (նաև աղավաղված՝ Ղարս), քաղաք Թուրքիայի Հանրապետության արևելյան մասում՝ պատմական Արևմտյան Հայաստանում, Կարսի նահանգի մայրաքաղաքն է։
Հայ և օտար մատենագիրները հիշատակում են Կարուց Բերդ, Ամուրն Կարուց, Ամրոցն Կարուց և նման այլ անվանումներով։ Ենթադրում են, որ անվանումն առաջացել է հայերեն Հարս բառից։
Ըստ ավանդույթի՝ հայոց թագավորի հարսնացուին զբոսանքի ժամանակ դուր է եկել այդ վայրը, և նա հաճախ էր այստեղ գալիս։
963֊1065 թվականները եղել է հայկական ֆեոդալական Կարսի թագավորության կենտրոնը։ Գրականության մեջ հանդիպում է նաև Ղարս ձևը