Սթրիթռեյսեր Մարա Բաղդասարյանին առաջարկել են կոշիկի սրահում պահակ աշխատել
Ինչպես արդեն տեղեկացրել էինք սթրիթռեյսեր Մառա Բաղդասարյանին տուգանել են ևս 29 000 ռուբլով տուգանքների չվճարման համար:
«360» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ «El Tempo» կոշիկի ընկերության ներկայացուցիչ Իվան Մակարովն առաջարկել է պահակի աշխատատեղ Լենինի պողոտայում գտնվող կոշիկի սրահում:
Մակարովի խոսքով՝ աղջիկը պիտանի կլինի խանութում: Նա կարող է խանութից դուրս հանել հանցավոր մտադրություններ ունեցող մարդկանց։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բաղդասարյանի փոխանցմամբ՝ ինքը չի կարող հարկադիր աշխատանք կատարել առողջական վիճակի պատճառով, այդ իսկ պատճառով խնդրել է տուգանքի չափը կրկնապատկել: