Արդյո՞ք Թրամփը կպահանջի քրեական գործ հարուցել Քլինթոնի դեմ
ԱՄՆ-ն նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր չէ Հիլարի Քլինթոնի դեմ քրեական գործի հարուցման հասնել՝ կապված նամակագրության սկանդալի հետ: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով MSNBC-ին և Թրամփի ընտրական շտաբի ղեկավար Քելիեն Քոնուեյինի կատարած հայտարարությանը:
«Կարծում եմ, որ, երբ ընտրված նախագահը, ով նաև քո կուսակցության առաջնորդն է, մինչ երդմնակալությունն ասում է, որ մտադիր չէ հասնել այդ մեղադրանքների առաջադրմանը, ապա լուրջ բովանդակությամբ այդ հղումը սահմանում է մյուս հանրապետականների հնչերանգը»,- MSNBC-ը ցիտում է Քոնուեյի խոսքը: