Ահմադինեժադը պետք է պատասխան տա
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը պետք է հանրությանը բացատրի , թե ինչու նա չժամանեց Թուրքիա: Այս մասին ասել է Թուրքիայի Աշխատանքի եւ սոցիալական ապահովագրման նախարար Ֆարուկ Չելիկը:
«Մենք գոհ կլինեինք, եթե նա գար: Իրանի նախագահն ինքն էր ծրագրել այս այցը, այնպես որ ինքն էլ պետք է պատասխան տա: Բայց ոչինչ, նրա բացակայությամբ ոչինչ չի փոխվել: Թուրքիայի դռները բաց են բոլոր հարեւանների եւ հյուրերի առջև: Ամբողջ աշխարհում գիտեն, թե ինչպես ենք մենք վերաբերվում մեր հարևաններին: Սակայն, թե ինչու նա չի ընդունել միջոցառմանը մասնակցելու մեր հրավերը, մենք չենք հասկանում », - ասել է Չելիկը: