Սթրիթռեյսեր Մառա Բաղդասարյանին տուգանել են ևս 29 000 ռուբլով
Սթրիթռեյսեր Մառա Բաղդասարյանին տուգանել են ևս 29 000 ռուբլով տուգանքների չվճարման համար: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Москва» լրատվական գործակալությանը:
«2016 թվականի նոյեմբերի 22-ին քննվել է Բաղդասարյանի գործով 11 վարչական նյութ իրավախախտումների մասին: Արդյունքում հաշվի առնելով մեղքի մեղմացուցիչ հանգամանքները՝ վարչական տուգանքներ են սահմանվել»,- հայտնել է Սավյոլովսկի շրջանի դատարանի մամուլի քարտուղար Կոնստանտին Տիմոշենկոն:
Դատակա նիստերի արդյունքներով Բաղդասարյանին 24 օրով վարչական կալանքի էին ենթարկել, որից 10 օրն արդեն նա անց է կացրել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բաղդասարյանի փոխանցմամբ՝ ինքը չի կարող հարկադիր աշխատանք կատարել առողջական վիճակի պատճառով, այդ իսկ պատճառով խնդրել է տուգանքի չափը կրկնապատկել: