Բանկ գրաված Արամ Պետրոսյանի դեմ ահաբեկչության մեղադրանք է առաջադրվել
Բանկ գրավելու և պատանդներ վերցնելու գործով կալանավորված հայ գործարար Արամ Պետրոսյանի դեմ ահաբեկչության գործով մեղադրանք է առաջադրվել: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Դատարանի նիստի ժամանակ հնչեցրած քննիչի խոսքով՝ Պետրոսյանի դեմ առաջադրվել է ՌԴ Քրեական օրենսգրքի 205 հոդվածը («Ահաբեկչական գործողություն»), որը կմիացվի ՌԴ ՔՕ 206 հոդվածով («Պատանդառում») մեղադրանքին:
Հիշեցնենք, որ հայազգի գործարար Արամ Պետրոսյանը օգոստոսի 24-ին գրավել էր Մոսկվայի կենտրոնում գտնվող «Citibank»-ի մասնաճյուղը՝ բանկի ունեցած վարկերը մարել չկարողանալու պատճառով:
Ավելի վաղ դատարանը հետաքննության միջնորդությամբ գործարարի կալանքը երկարացրել էր մինչև նոյեմբերի 24-ը: