Թրամփի և նրա ընտանիքի անվտանգությունը ամերիկացիների համար կարժենա օրական 1 միլիոն դոլար
Դոնալդ Թրամփի և ընտանիքի անվտանգությունը ամերիկացիների համար կարժենա օրական 1 միլիոն դոլար:
Ամերիկայի Միացյալ Նահանգների 45-րդ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անվտանգության ծառայության մեջ մտնում է նաև նրա կնոջ, երեխաների և բազմաթիվ թոռների անվտանգությունը, ովքեր ապրում են ինչպես «Trump Tower»-ում, այնպես էլ երկնաքերից դուրս: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «CNN»-ին, որը վկայակոչում է Նյու Յորքի քաղաքապետարանի իր աղբյուրին:
«Դա կարևոր աշխատանք է, այն նշանակալի ռեսուրսներ է պահանջում»,- հայտնել է Նյու Յորքի քաղաքապետ Բիլլ դե Բլազիոն՝ հավելելով, որ մոտ ժամանակներս իրենք բանակցություններ կսկսեն վարել դաշնային կառավարության հետ Նյու Յորքի ոստիկանությանը տրամադրվող ծախսերի հետ կապված: