Թուրքիայում ևս 15 հազար մարդ է հեռացվել աշխատանքից` կապված պետական հեղաշրջման փորձի հետ
Թուրքիայում հրապարակել են 15 հազար մարդու աշխատանքից ազատելու վերաբերյալ հրամանագիր: Նրանք կասկածվում են պետական հեղաշրջման փորձի մեջ: Այս մասին հաղորդում է Reuters- ը:
Նրանց թվում են քաղծառայողներ, ռազմական գործիչներ և ոստիկանության աշխատակիցներ:
Ըստ հրամանագրի` կփակվեն 550 պետական հաստատություններ, 18 բարեգործական կազմակերպություններ, ինչպես նաև ինը լրատվամիջոց:
Այսպիսով, աշխատանքից հեռացվածների ընդհանուր թիվը ավելի քան 110 հազար է:
Ներկայում Թուրքիայում արտակարգ դրություն է, ինչը կապված է հուլիսի կեսերին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի հետ: Հոկտեմբերի 19-ին այն երկարացվել է ևս երեք ամսով: