Հանրահայտ Իրինա Շեյքը կնկարահանվի նոր ֆիլմում
Հանրահայտ ռուս մոդել, պորտուգալացի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուի ընկերուհի Իրինա Շեյքը կնկարահանվի Հերակլեսի մասին պատմող նոր ֆիլմում: Նման տեղեկություն է հայտնում Korrespondent.net-ը:
«Առաջին անգամ ես կհայտնվեմ մեծ էկրանին: Այնքան շատ եմ հուզվում, նաև հպարտ եմ, որ «Հերակլեսում» աշխատելու եմ Բրեթ Ռետների հետ»,- գրել է Շեյքը:
Օրեր առաջ Իրինան ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ էր տեղադրել ֆիլմի ռեժիսոր Բրեթ Ռետների ու դերասան Դուեյն Ջոնսոնի հետ: Վերջինս մարմնավորելու է ֆիլմի գլխավոր հերոսին՝ Հերակլեսին:
ֆիլմում, որը մեծ էկրաններիին կհայտնվի 2014թ. հուլիսի 25-ին, մոդելը կմարմնավորի Հերակլեսի կնոջը: