Նյու Յորքում ձերբակալվել է Թայմս հրապարակում ահաբեկչական հարձակում կատարել ցանկացող «ԻՊ» աջակիցը
Նյու Յորքում ձերբակալվել է 37-ամյա մի տղամարդու, ով պատրաստվում էր միանալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Այս մասին հաղորդում է The New Yourk Times- ը:
Մոհամեդ Ռաֆիկ Նաջին մեկնել է արտերկիր, որպեսզի միանա «ԻՊ»-ին: Ըստ հետաքննության նյութերի` նա եղել է Թուրքիայում և Եմենում:
Հաղորդվում է, որ նա աջակցել է ահաբեկիչներին և պատրաստվել է ահաբեկչական հարձակում կատարել Թայմս հրապարակում` Նիսի ահաբեկչական հարձակման նման, որտեղ 86 մարդ էր զոհվել:
Նախկինում Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն հայտարարել էր, որ Նյու Յորքը չպետք է վախենա «Իսլամական պետության» սպառնալիքներից: 2015 թ.-ին համացանցում մի տեսանյութեր էր հայտնվել` լի սպառնալիքներով և մահապարտ-ահաբեկիչնեչով Թայմս հրապարակում: