Պուտինը խոստովանել է, որ միշտ չի հասկանում ՆԱՏՕ-ի տրամաբանությունը
Մոսկվան ՆԱՏՕ-ի ընդլայնման կապակցությամբ մտահոգվում է, քանի որ դաշինքում որոշումներ կայացնելիս Վաշինգտոնն առանցքային դերի ունի։ Այս մասին գրում է Интерфакс-ը՝ հղում տալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կատարած հայտարարությանը:
«Ինչո՞ւ ենք մենք այդպես սուր արձագանքում ՆԱՏՕ-ի ընդլայնմանը։ Մեզ մտահոգում է որոշումներ կայացնելու պրակտիկան»,-ասել է Պուտինը «Ուկրաինան կրակի մեջ» ֆիլմի համար ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունին տված տված հարցազրույցում։
Պուտինի խոսքով՝ երբ որևէ երկիր դաշինքի անդամ է դառնում, նրա համար շատ դժվար է դառնում ԱՄՆ-ի պես խոշոր պետության ճնշմանը դիմակայելը։