Հանրապետության որոշ ավտոճանապարհներին խիտ մառախուղ է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ նոյեմբերի 21-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Ստեփանավանի,
Գորիսի և Կապանի ավտոճանապարհներին տեղում է ձյուն:
Գորիսի ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է:
Գորիսի ճանապարհահատվածում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 5 մետր,
Սիսիանում, Մեղրիում, Դիլիջանում, Տավուշում՝ 40-70 մետր:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա
հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական
ընկերությունները: Կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման
աշխատանքներ: