Չենինգ Տատումը հայր է դարձել
Հոլիվուդյան դերասան Չենինգ Տատումը առաջին անգամ հայր է դարձել: Այս մասին հայտնել է E! Online-ը:
Տատումի կինը' Ջենա Դևան Տատումը առաջնեկին ունեցել է Լոնդոնում, մայիսի 30-ին: Երեխայի սեռը և անունը ծնողները դեռ գաղտնի են պահում:
Ավելի վաղ Չենինգը իր հարցազրույցներից մեկում ասել է, որ չեն ուզում պարզել երեխայի սեռը, որպեսզի մինչ ծնունդը հետաքրքրություն պահպանվի երեխայի նկատմամբ: