Կապանում և Ստեփանավանում ձյուն է տեղում
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 21-ի ժամը 14.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Սյունիքի մարզի Սիսիան քաղաքից Կապան տանող ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց, Գորիս և Սիսիան քաղաքներում, Տավուշի մարզում՝ մառախուղ:
Սյունիքի մարզի Կապան, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքներում տեղում է թույլ ձյուն:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: