Դոնալդ Թրամփը որակվել է որպես ԱՄՆ-ի ամենաունիկալ նախագահ
Դոնալդ Թրամփը Միացյալ Նահանգների ամենաունիկալ նախագահն է, ով Սպիտակ տուն է մտնում առանց նախագահի պաշտոնում թեկնածու առաջադրողների հանդեպ որևէ պարտավորությունների: Այս մասին Հենրի Քիսինջերն ասել է «CNN»-ին տված հարցազրույցի ժամանակ: Այս մասին գրում է Life.ru-ն:
«Ընտրված նախագահն ամենաունիկալն է նրանցից, ում ես տեսել եմ, նա բացարձակապես որևէ «ուղեբեռ» չունի: Նա չունի որևէ պարտավորություն ինչ-որ կոնկրետ խմբի հանդեպ, քանի որ նա նախագահ է դարձել բացառապես սեփական ռազմավարության հիմքի վրա»,- ասել է գործիչը:
Նման եզրակացության նախկին քաղաքական գործիչը եկել է Թրամփի հետ հանդիպումից հետո: