Ռոբերտո Կարլոսը այսուհետ կգլխավորի թուրքական ակումբը
Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի նախկին պաշտպանը գլխավորել է թուրքական «Սիվասպոր»-ը: Այդ մասին տեղեկացնում է թուրքական ակումբի պաշտոնական կայքը:
Իրադարձությունը տեղի է ունեցել «Սիվասպոր»-ի մարզադաշտում: Պայմանագիրը կգործի մեկ տարի՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ: Ակումբի երկրպագուներն ուրախությամբ են ընդունել Կարլոսի՝ գլխավոր մարզչի պաշտոնում նշանակման լուրը:
Անցած մրցաշրջանում թուրքական ակումբը 12-րդ տեղն է զբաղեցրել Թուրքիայի առաջնությունում, որից հետո «Սիվասպոր»-ի ղեկավարները որոշել են պաշտոնանկ անել գլխավոր մարզիչ Ռիզա Ջալիմբային: