Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում և Մերձավան գյուղում
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարային աշխատանքներով պայմանավորված նոյեմբերի 22-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Հաղթանակ թաղամասի 5-ից 18-րդ փողոցների՝ իրենց նրբանցքներով և փակուղիներով։
Ընկերության հաղորդմամբ կդադարեցվի նաև Մերձավան գյուղի 4-րդ փողոցի, թիվ 15166 զորամասի, ավազի հանքի, Պետգույքի կառավարման վարչության ՊՈԱԿ-ի ջրամատակարարումը: