Տեղի է ունեցել չեխիաբնակ Աշոտ Առաքելյանի անհատական ցուցահանդեսը (լուսանկարներ)
Այսօր Նկարիչների միությունում Աշոտ Առաքելյանի, ով միաժամանակ Հայաստանի, Արցախի և Չեխիայի նկարիչների միության անդամ է, անհատական ցուցահանդեսն էր: Ցուցահանդեսը համընկել է նկարչի 65-ամյակին:
Ցուցահանդեսում նկարիչը ներկայացրել էր տարբեր տարիներին նկարած 54 կտավ:
Արդեն 20 տարի է ինչ Աշոտ Առաքելյանը բնակվում է Չեխիայում, բայց արցախցի մեր հայրենակիցը երբեք չի մոռանում կամ անտեսում հայրենիքը: Հաջորդ շաբաթ նրա կտավները դիտելու հնարավորություն կունենան նաև արցախցիները: Նկարիչը տարին մի քանի անգամ տարբեր ցուցահանդեսներով ներկայանում է Չեխիայում և մի շարք եվրոպական երկրներում:
Հայտնի նկարիչն իր միջոցներով նաև Արցախում զոհված ազատամարտիկների համար հուշակոթող է կառուցել և հովանավորում մի քանի աշակերտների: