Քադիրովը հաստատել է Բելառուս այցելելու իր ցանկությունը
Չեչնիայի Հանրապետության նախագահ Ռամզան Քաիրովը հաստատել է, որ մտադիր է մոտ ժամանակներս այցելել Բելառուս: Այս մասին գրում է РИА «Новости» լրատվական գործակալությունը:
«Մենք երկու անգամ հավաքվել ենք, մեզ հրավիրել են, մեր մասնագետներն աշխատել են տարբեր ուղղություններով, սակայն դժբախտաբար, մեզ մոտ տարբեր պատճառներով չի հաջողվել: Ես անպայման մտադիր եմ այցելել Բելառուս այն ժամանակ, երբ հարմար կլինի Բելառուսի ղեկավարությանը»,- հայտնել է Քադիրովը:
Չեչնիայի Հանրապետության նախագահ Ռամզան Քաիրովը հավելել է, որ Բելառուսը զարգանում է և «դեռ սովորելու բան ունի»: