ՌԴ ՊՆ Շոյգուն թելադրություն է գրել
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն աշխարհագրական թելադրություն է գրել: Այս մասին գրում է «Интерфакс» լրատվական գործակալությունը:
Հարցերը հետաքրքիր և դժվար են եղել, դրանց «մեկ գիշերվա ընթացքում չես պատրաստվի»: «Հույս ունեմ, որ գոնե հարցերի կեսին պատասխանել են, համենայն դեպս»,- հայտնել է Ռուսական աշխարհագրական միության նախագահը:
Ռուսաստանում նոյեմբերի 20-ին ընդհանուր հաշվով 1 700 վայր է բացվել իրենց գիտելիքներն աշխարհագրության ոլորտում ստուգելու համար: Դա կարելի է անել նաև համացանցի միջոցով:
Նոյեմբերի սկզբին Սերգեյ Շոյգուն քննադատել էր ռուսների աշխարհագրական գիտելիքները: Ըստ նրա՝ երկրի բնակիչներն այդ առարկան գիտեն «երեքից հանած» մակարդակով: