Դոնալդ Թրամփի կինն ու որդին նրա հետ չեն տեղափոխվի Սպիտակ տուն
Հունվարին Դոնալդ Թրամփը պետք է տեղափոխվի Սպիտակ տուն: Ինչպես պարզվել է, ԱՄՆ նորընտիր նախագահի տիկին Մելանյան և նրանց որդի Բերրոնը քաղաքական գործչին չեն ընկերակցի այս հարցում: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Հայտնի է դարձել, որ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո Մելանյան և Բերոնը նախատեսում են շարունակել ապրել իրենց առանձնատանը, որը գտնվում է Նյու Յորքում: Այսպիսի որոշումը պայմանավորված է նրանով, որ ԱՄՆ ապագա առաջին տիկինը չի ցանկանում 10-ամյա որդուն լրացուցիչ սթրեսի ենթարկել տեղափոխման պատճառով:
Մելանյան շատ մոտ է Բերոնին, իսկ ընտրություններից հետո նրանց կապն էլ ավելի է ամրապնդվել: Նա ցանկանում է տղային նվազագույն անհարմարություններ պատճառել՝ կապված ընտրությունների հետ:
Այնպես որ, Դոնալդ Թրամփի ժառանգը կմնա Նյու Յորքում և կշարունակի այցելել իր մասնավոր դպրոցը: