Երդմնակալության արարողությունից հետո Թրամփը հրաժեշտ կտա իր սմարթֆոնին
Միլիարդատեր Դոնալդ Թրամփը, ով հաղթել է ԱՄՆ նախագահական ընտրություններում, չի կարողանա օգտագործել «Android» օպերացիոն համակարգով աշխատող իր սմարթֆոնը երդմնակալության արարողությունից հետո: Այս մասին գրում է New York Times-ը:
Ըստ թերթի տվյալների` քաղաքական գործիչը, ով հայտնի է որպես համացանցի և սոցիալական կայքերի ակտիվ օգտատեր, իր մտահոգությունն է հայտնել, թե արդյո՞ք կկարողանա պահպանել կապը հին ընկերների հետ: Այժմ հանրապետականը քննարկում է ԱՄՆ Գաղտնի ծառայության հետ, արդյո՞ք կթույլատրեն իրեն հանգստյան օրերն անցկացնել Նյու Յորքում գտնվող «Trump Tower» երկնաքերում, արձակուրդներն էլ վայելել իրեն պատկանող հանգստավայրերում:
Բացի այդ, Թրամփը ցանկանում է բարձրաստիճան հյուրերին ընդունել ոչ թե ավանդական վայրում` Բլեր Հաուսում, այլ իր` Վաշինգտոնում գտնվող «The Trump International Hotel» հյուրանոցում: