Օբաման ստում է, երբ ասում է, որ չի կարող ներում շնորհել Սնոուդենին. «WikiLeaks»
«WikiLeaks» կազմակերպությունը «Twitter»-ի իր էջում նշել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստում է, երբ ասում է, որ չի կարող ներում շնորհել ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին:
«Երբ Օբաման ասում է, որ «չի կարող» ներում շնորհել Սնոուդենին, նա չի ասում ճշմարտությունը և նա գիտի, որ չի ասում ճշմարտությունը», - գրել է «WikiLeaks»-ը:
Կազմակերպությունը նաև գրառմանը կցել է «Tech Dirt»-ի հոդվածի հղումը, որտեղ մեջբերվում է գերմանական «Spiegel» պարբերականի հրապարակման հետ ունեցած Օբամայի հարցազրույցը, երբ վերջինս ասում է, որ չի կարող ներում շնորհել նրանց, ովքեր չեն կանգնել դատարանի առաջ: