Մոսկվայում բացվել է Մայա Պլիսեցկայայի արձանը
Մոսկվայում բալետի ռուս պարուհի և խորեոգրաֆ Մայա Պլիսեցկայայի արձանի բացման արարողությունն է կայացել իր իսկ պատվին կոչված հրապարակում: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Հաղորդվում է, որ արձանի բացման արարողությանը մասնակցել են փոխվարչապետ Օլգա Գոլոդեցը, մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին, Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար Վալիրի Գերգիև, ինչպես նաև Մայա Պլիսեցկայայի ամուսինը` Ռոդիոն Շչեդրինը, ով մեկն է եղել արձանի տեղադրման նախաձեռնողներից:
Արձանը կերտվել է Կարմենի կերպարով, որը եղել է Պլիսեցկայայի կարիերայի գլխավոր դերերից մեկը:
Հիշեցնենք, որ Մայա Պլիսեցկայան մահացել է նախորդ տարվա մայիսի 2-ին Մյունխենում` 90 տարեկան հասակում: