Թուրքիան քննարկում է Շանհայի համագործակցության կազմակերպությանը անդամակցելու հարցը
Թուրքիայի նախագահը Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԵՄ-ի կազմի մեջ մտնելուն զուգահեռ, Թուրքիան քննարկում է Շանհայի համագործակցության կազմակերպությանն (ՇՀԿ) անդամակցելու հարցը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Brexit-ը կարող է տարածվել Եվրոպական այլ երկրների վրա...ձայները լսելի են Ֆրանսիայից, Իտալիայից և այլն:
«Հնարավոր է, որ քննադատեն ինձ, սակայն ես կասեմ իմ կարծիքը: Օրինակ ինչու՞ Թուրքիան չանդամակցի ՇՀԿ-ին: Ես այդ մասին կխոսեի Պուտինի, Նազարբաևի և ՇՀԿ-ի այլ անդամների հետ»,-ասել Էրդողանը:
Նրա խոսքով Պուտինն ասել է, որ այդ հարցը հնարավոր է:
«Թուրքիայի մասնակցությունը ՇՀ-ին կապահովի գործողության ավելի մեծ ազատություն»,-նշել է Էրդողանը: