Պատրիարք Կիրիլը փոխել է աբորտի վերաբերյալ կարծիքը
Ամենայն Ռուսիո պատրիարք Կիրիլն ասել է, որ Սերաֆիմ Վիրեցկի հոգևոր հայրը նրան ընտանեկան հարցերում շատ է օգնել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Նա պատմել է, թե ինչպես են նրա մայրիկին բժիշկները խորհուրդ տվել ազատվել 3-րդ երեխայից, որին նա պատրասվում էր ունենալ 40 տարեկանում:
«Բժիշկների խոսքով՝ մայրիկիս օրգանիզմը թույլ էր և հարկավոր է պտղի արհեստական ընդհատում անել: Նրանք ասում էին, որ կամ մայրս կմահանա, կամ երեխան: Հայրս չցանկանալով լսել բժշկին՝ մորս հոգևոր հոր մոտ է տարել, ով վստահեցրել է, որ ծննդաբերությունը լավ է անցնելու: Ի վերջո մայրս առողջ երեխա է լուսաշխարհ բերել և ինքն էլ խնդիրներ չի ունեցել»,-ասել է պատրիարքը:
Այդ օրվանից հետո պատրիարք Կիրիլը սկսել է վատ վերաբերվել աբորտներին, որոնք շատ հաճախ կատարվում են բժշկի սխալ խորհրդով և խաղում մարդկային կյանքի հետ: