Պուտինին սվիտեր նվիրել ցանկացող կնոջը ձերբակալել են
Պերուում կնոջը ձերբակալել են այն բան համար, որ նա ցանկացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին սվիտեր նվիրել: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
«Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովում ներկա էի, սակայն ինձ շրջափակեցին: Հավանաբար ես ճիշտ պահ չէի ընտրել մոտենալու համար: Անվտանգության աշխատակիցնրը լուրջ միջոցներ ձեռնարկեցին: Արդյունքում ինձ տարան ոստիկանություն, և ես ստիպված եմ ցուցմունք տալ»,-հեռուստաեթերով ասել է կինը:
Կինը հույս է հայտնել, որ սվիտերն այնուամենայնիվ, կհասնի Վլադիմիր Պուտինի: