Օբաման կոչ է արել չշտպաել եզրակացություններ անել Թրամփի վարած քաղաքականության վերաբերյալ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այլ երկրների քաղաքացիներին խորհուրդ է տվել չշտապել եզրակացնել, թե ինչպիսի քաղաքականություն կվարի Դոնալթ Թրամփը: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
«Ես կարծում եմ, վաղ է եզրակացնել, թե նորընտիր նախագահ Թրամփն ինչ հնարավորություններ ունի, ինչպես է լուծեու խնդիրներն ու ինչ քաղաքականություն է վարելու»,-Պերուում ԱԽՏՀ գագաթնաժողովի ժամանակ ակտիվիստների հետ հանդիպամմ ասել է Օբաման:
Նրա խոսքով՝ քարոզարշավի ժամանակ անցած ուղին միշտ չէ, որ համապատասխանում է կառավարման տարիներին կատարած քայկերին:
«Քարոզարշավի ժամանակ թեկնածուները խաղում են բոլորի հուզական աշխարհի հետ, իսկ հետո դուք պետք է որոշեք ինչպես գլուխ հանել նրանցից»-ասել Օբաման: