Ջենիֆեր Լոպեսի և ընկերոջ միջև ուժեղ վեճ է տեղի ունեցել
Հայտնի երգչուհի Ջենիֆեր Լոպեսը կռվել է իր ընկերոջ հետ: Զույգը հարաբերությունները պարզել է բռնի ուժով: Կասպերը մեղադրել է Ջենիֆերին դավաճանության մեջ: Նա պնդել է, որ իր ընկերուհին իրեն դավաճանում է Պիտբուլի հետ: Ի պատասխան այդ մեղադրանքների Լոպեսը պարզապես ծիծաղել է նրա վրա, իսկ հետո սկսել բղավել ասելով. «Չփորձես ինձ հետ այդ տոնով ու այդպիսի մեղադարնքներով խոսել»:
Լոպեսը հիշեցրել է Կասպերին, որ ինքն է գլխավորը իրենց հարաբերություններում, քանի որ նա է գումար վաստակում: «Եթե քեզ ինչ որ բան չի բավարարում, ապա դու կարող ես գնալ 4 ճանապարհով»:
Հատկանշական է, որ Կասպերը այս վեճից հետո փորձել է նմանվել Պիտբուլին, որպեսզի այդպիսով ավելի սիրվի Լոպեսի կողմից: