1,5 մլն եվրոյով վաճառվել է «Տինտինի արկածները» կոմիքսի նկարը
Փարիզում կայացած աճուրդի ժամանակ 1.5 մլն եվրոյով (1.6 մլն դոլար) վաճառվել է «Տինտինի արկածները» կոմիքսների «Ճանապարհորդները լուսնի վրա» շարքի բնօրինակը:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն` 50×35 չափսի նկարն արվել է չինական թանաքով: Կտավի հեղինակը բելգիացի նկարիչ Ժորժ Ռեմին է, ով հայտնի է Էրժե անվամբ:
Նկարում պատկերված են Տինտինը, նրա շունը և նավապետ Հեդոքը: Հերոսները պատկերված են տիեզերագնացների հանդերձով, քայլում են Լուսնի վրայով` նայելով Երկիր մոլորակին:
Նշվում է, որ ի սկզբանե նախատեսվում էր, որ նկարը կվաճառվի 700-900 հազար եվրոյով, սակայն դրա հանդեպ պահանջարկն սպասվածից ավելի մեծ է եղել: