Աբդուլա Գյուլը բողոքի ակցիաները համարում է ժողովրդավարության ապացույց
Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը երկրի խոշոր քաղաքներն ընդգրկած բողոքի ակցիաները համարում է ժողովրդավարության ապացույց:
«Ժողովրդի կամքն արտահայտվում է ընտրությունների ժամանակ, բայց ժողովրդավարությունը միայն ընտրությունները չեն: Դա նաև հնարավորություն է արտահայտել սեփական մտքերը, հայացքները, տարբեր եղանակներով ցույց տալ առարկությունները: Խաղաղ ցույցերը ժողովրդավարության մի մասն են: Վերջին օրերի իրադարձությունները ես դիտարկում եմ այս տեսանկյունից: Ուզում եմ շեշտել, որ այս «հաղորդագրությունը» ես ընդունում եմ, որպես բարի նպատակների համար արված քայլ»,- հայտարարել է նախագահը:
Թուրքիայի նախագահը հիշեցրել է, որ երկիրն ընդհանուր ջանքերով ստեղծել է իր դրական կերպարը վերջին 10 տարիների ընթացքում, հասել է մեծ հաջողությունների, և որ դա փչացնել չի կարելի: