Ամալ Քլունին քննադատել է Թրամփի քաղաքականությունը
Դերասան Ջորջ Քլունիի կինը` փաստաբան Ամալ Քլունին, քննադատել է ամերիկյան նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը: Այս մասին հայտնում է Just Jared-ը:
Տեխասում կայացած գիտաժողովի ժամանակ, որը նվիրված էր հասարակության մեջ կանանց ունեցած դերին, Քլունին իր ելույթի ժամանակ մտահոգություն է հայտնել Թրամփի որոշ գաղափարների վերաբերյալ: Նա բացատրել է, որ Միացյալ Նահանգներ մուսուլմանների մուտքի սահմանափակումները կամ այն փաստը, որ ահաբեկչության մեջ կասկածվողների ընտանիքները նույնպես պետք է պատժվեն, ոտնահարում են մարդու իրավունքներն ու արժեքները:
«Ես կարծում եմ, որ արտերկրում կան մի շարք մտահոգություններ, որ այդ բաները կիրականացվեն, և մեր երկիրը կկորցնի որոշ բարոյական սկզբունքներ, որոնք նա ներկայացնում է միջազգային մակարդակով», - ավելացրել է Քլունին: