Քանյե Ուեսթը Թրամփի երդմնակալության համար պաշտոնական հրավեր է ցանկանում
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը ցանկանում է ելույթ ունենալ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողության ժամանակ: Այս մասին հաղորդում է Hollywoodlife-ը:
«Քանյեն դեմ չէ ելույթ ունենալ երդմնակալության արարողության ժամանակ: Նա ցանկանում է, որ նախագահը անձամբ խնդրի դա իրեն», - ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի հրապարակման` Քանյեին Թրամփի մեջ գրավում է այն փաստը, որ նա կարող է փոխել քաղաքականությունը իր սովորական ձևով:
Ավելի վաղ պարզ էր դարձել, որ ռեփեր Քանյե Ուեսթը աջակցել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին` ունենալով երկար ելույթ Սան Խոսեում տեղի ունեցած համերգի ժամանակ: