Միշել Օբամային հագցնող դիզայները հրաժարվել է աշխատել Մելանյա Թրամփի հետ
Ֆրանսիացի մոդելյեր Սոֆի Տելեն, ում հաճախորդներից մեկը ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման էր, հրաժարվել է աշխատել ԱՄՆ նորընտիր նախագահի տիկին Մելանյա Թրամփի հետ: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով մոդելյերի թվիթթերյան բաց նամակին:
««Sophie Theallet» բրենդը դեմ է կանխակարծությունների և խտրականությունների ցանկացած դրսևորման: Լինելով ներգաղթյալ այս երկրում՝ ես հնարավորություն ստացա իրականացնելու իմ երազանքները, հագցնել առաջին տիկին Միշել Օբամային 8 տարվա ընթացքում, ինչն ինձ համար պատիվ էր»,- գրել է դիզայները:
Միաժամանակ նա նշում է, որ ինչպես մարդ, ով հանդես է եկել «այլ մարդկանց կյանքի, անհատական ազատության և տարբերություններին կողմ», նա չի հագցնի կամ որևէ կերպ չի համագործակցի պետության ապագա նախագահի առաջին տիկնոջը: