ԱՄՆ-ում սանիտարական օդանավը հիվանդին տեղափոխելիս վթարի է ենթարկվել. կա 4 զոհ
Ամերիկյան Նևադա նահանգում սանիտարական «Piper PA 31» օդանավի վթարի հետևանքով 4 մարդ է մահացել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Օդանավը Էլկոյից սրտի կաթվածով հիվանդին հիվանդանոց տեղափոխելիս է եղել: Օդանավում են գտնվել անձնակազմի 2 անդամ, բուժքույրն ու հիվանդը: Ոչ ոք ողջ չի մնացել:
Վթարի պատճառների մասին չի հաղորդվում, կատարվում է ստուգողական աշխատանքներ: