Մայքլ Դուգլասը հայտարարել է, որ կոկորդի քաղցկեղի պատճառը եղել է օրալ սեքսը
Հոլիվուդյան դերասան Մայքլ Դուգլասը հայտարարել է, որ կոկորդի քաղցկեղի պատճառը, որը նրա մոտ հայտնաբերվել է 2010թ., օրալ սեքսն է:
Նա իր տեսությունը հայտնել է ‘‘The Guardian’’ թերթին: Նրա խոսքերով, նրա մոտ քաղցկեղ էր առաջացել պապիլլոմայի վիրուսի պատճառով, որը մարդուն է փոխանցվում օրալ սեքսի ժամանակ:
‘‘The Guardian’’-ի այն հարցին,թե արդյոք չի զղջում, որ ժամանակին չարաշահել է խմիչքն ու ծխախոտը, դերասանը բացասական պատասխան է տվել. «Ոչ, քանի որ դա քաղցկեղի կոնկրետ տեսակ է, որն առաջացնում է մարդու պապիլլոմայի վիրուսը, որը փոխանցվում է օրալ սեքսի ժամանակ»,- հայտարարել է դերասանը: