Էրդողանը հիասթափված է ԱՄՆ-ից
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հիասթափված է ԱՄՆ-ից: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
«Թույլ տվեք շատ անկեղծ լինել: Ես հայտնի եմ իմ ամնիջականությամբ:Կստեմ եթե ասեմ, որ հիասթափված չեմ ԱՄՆ-ից: Հիմնական խնդիրը Սիրիայի հակամարտության հարցով ԱՄՆ նախագահ Օբամայի մոտեցումն է»,-ասել է Էրդողանը:
Էրդողանի խոսքով՝ Սիրիայի պատերամզը սպառնում է Թուրքիայի սահմանում անվտանգությանը:
Էրդողանը նաև հիասթափած է այն բանի համար, որ Վաշինգտոնը Գյուլենին չհանձնեց Թուրքիային, ում նրանք մեղադրում էին երկրում ռազմական հեղաշրջման կազմակերպման մեջ: