Ռաֆայելի հայտնի «Սիքստինյան Տիրամայր»-ը կտավի առեղծվածը
«Սիքստինյան Տիրամայր» (իտալ.՝ Madonna Sistina) կտավ, հեղինակ՝ Ռաֆայել, 1754 թվականից գտնվում է Դրեզդենի հին վարպետների պատկերասրահում։ Դասվում է Բարձր Վերածննդի հանրաճանաչ գործերի դասին։
Տարածված է կարծիք այն մասին, թե Ռաֆայելը նկարում Հռոմի պապ Սիքստ II-ին պատկերել է աջ ձեռքում վեց մատով, քանի որ նա Սիքստ լատիներենից թարգմանաբար նշանակում է «վեցերորդ»։
Իրականում թվացյալ վեցերորդ մատը, ճկույթը, համարվում է ափի ներսի մաս։ Նկարչի գերազանց վարպետությունը խաբում է դիտորդին։ Ետին ֆոնը, որը հեռվից թվում է թե ամպ է, մանրակրկիտ զննման դեպքում պարզվում է հրեշտակների գլուխներ են։
Երկու հրեշտակները դարձել են բազմաթիվ բացիկների և ցուցապաստառների թեմաներ։ Մի քանի արվեստաբաններ պնդում են, որ այդ հրեշտակները հենված են դագաղի կափարիչին։ Երևում է նկարի ներքևի ձախ կողմի հրեշտակի միայն մեկ թևը։