Լավրովն ու Քերրին քննարկել են Արևելյան Հալեպում ստեղծված իրավիճակը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում զետեղված հայտարարությանը, որում ասվում է.
«Նախօրեին Լիմայում ԱԽՏՄ ֆորումի շրջանակում տեղի ունեցած զրույցից հետո շարունակել են քննարկել սիրիական կարգավորումը՝ հատկապես Արևելյան Հալեպի շուրջ ստեղծված իրավիճակը»:
Նշվում է, որ զրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։
Ավելի վաղ, Լավրովն ու Քերրին մասնակցել էին գագաթաժողովի, որը Քերրին կառուցողական էր գնահատել: