Պետերբուրգի նախկին փոխնահանգապետ Մարատ Հովհաննիսյանը կալանավորվել է
Պետերբուրգի Սմոլնինսկի շրջանի դատարանի որոշմամբ՝ նախկին փոխնահանգապետ Մարատ Հովհաննիսյանը կալանավորվել է: Վերջինս մեղադրվում է «Զենիթ Արենա մարզադաշտի» շինարարության ժամանակ գումարներ հափշտակելու մեջ: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:
Համաձայն ՌԴ ՔԿ-ի Հովհաննիսյանին ձերբակալել են Մոսկվայում ՝ 2014 թվականին, ավելի քան 50 մլն ռուբլի հափշտակելու գործով։
Կասկածում են, որ այս գումարները նա յուրացրել էր «Трансстрой» գլխավոր կապալառուի ու «ТДМ» բաժնետիրական ընկերության միջև «Զենիթ Արենա»-ի համար «վիդեոտաբլո» կառուցելու համար պայմանագիր կնքելիս։
Նրան սպառնում է մինչեւ 10 տարի ազատազրկում։