Մոսկվայի և Բաքվի հարաբերություններին ոչինչ չի վնասի. ՌԴ պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ
ՌԴ պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին հայտարարել է, որ արտաքին ուժերն ի վիճակի չեն վնաս հասցնել ռուս-ադրբեջանական հարաբերություններին: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:
«Ոչ մի արտաքին և ներքին հակառակորդ չի կարող վնաս հասցնել մեր հարաբերությունների ամրապնդմանը»,- Սլուցկիի խոսքերը ցիտում է «Азертадж» գործակալությունը:
Ըստ գործակալության՝ հանդիպման ընթացքում մի շարք առանցքային հարցեր են քննարկվել: Հանդիպմանը Սլուցկին հայտնել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերությունն «ամրապնդվում» է: