Դատարանն ավելացրել է սթրիթռեյսեր Մառա Բաղդասարյանի տուգանքի չափը
Ինչպես երեկ տեղեկացրել էինք Սթրիթռեյսեր Մառա Բաղդասարյանը բողոքարկել է իր վարչական կալանքը:
Դատարանը 61 հազար ռուբլով տուգանել է «Gelandewagen»-ով փողոցային մրցարշավների մասնակից Մառա Բաղդասարյանին ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար։ Այս մասին գրում է Tacc-ը՝ հղում տալով Սավելովսկի շրջանի դատարանի մամուլի քարտուղար Կոնստանտին Տիմոշենկոյի կատարած հայտարարությանը:
Նրա խոսքով՝ Մառա Բաղդասարյանի նկատմամբ առկա 51 վարչական նյութերից 36-ն արդեն քննվել է։ Որպես պատիժ սահմանվել է 595 ժամ պարտադիր աշխատանք, 105 հազար ռուբլու չափով վարչական տուգանք, ինչպես նաև 10 և14 օրվա վարչական կալանք։
Նշենք, որ 10 օրվա կալանքը Մառա Բաղդասարյանն արդեն կրել է։
Հիշեցնենք, որ Մառա Բաղդասարյանին ձերբակալել էին նոյեմբերի 6-ին՝ Մոսկվայի Լենինի պողոտայում։ Նա խախտել էր մեքենայի կայանման կանոնները, ինչպես նաև նրան մեղադրում են ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նշանակված տուգանքը չվճարելու մեջ: