ԱՄՆ-ը և ԵՄ անդամ 5 երկրները համաձայնության են եկել՝պահպանել ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցները
ԱՄՆ–ի եւ ԵՄ անդամ երկրների 5 խոշորագույն պետությունների առաջնորդները համաձայնության են եկել հակառուսական պատժամիջոցների պահման հարցում։ Այս մասին գրում է Dw.com-ը՝ հղում տալով Սպիտակ տան մամուլի ծառայությանը:
Նշվում է, որ Բեռլինում Բարաք Օբամայի, Անգելա Մերկելի, Ֆրանսուա Օլանդի, Իտալիայի, Իսպանիայի և Մեծ Բրիտանիայի վարչապետների հետ բանակցություններից հետո, հանդիպման մասնակիցները միասնական կարծիք են հայտնել, որ պատժամիջոցները պետք է պահպանվեն այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը չի կատարում Մինսկի համաձայնագրերով ստանձնած պարտավորությունները։